Թբիլիսին նախատեսում է արգելել արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը

Թբիլիսին նախատեսում է արգելել արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների մասնակցությունը քվեարկությանը

Վրաստանի խորհրդարանը նախատեսում է մշակել նոր Ընտրական օրենսգիրք, որը կարգելի արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիներին քվեարկել ընտրություններում՝ արտաքին ճնշման ռիսկի պատճառով։ Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է խորհրդարանի խոսնակ Շալվա Պապուաշվիլին։

«2024 թվականի խորհրդարանական ընտրությունները հստակ ցույց տվեցին, թե որքան բաց և կոշտ կարող է լինել տեղեկատվական և քաղաքական ճնշումը արտերկրի ընտրողների վրա։ Այս առումով, արտասահմանում բնակվող Վրաստանի քաղաքացիների վրա ճնշման ռիսկերը մեծանում են», - հայտարարել է խոսնակը:

Նա նաև ընդգծել է, որ ընտրություններում քվեարկելու համար Վրաստանի քաղաքացիները պետք է վերադառնան երկիր և քվեարկեն իրենց բնակության վայրում։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©