ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում

Թրամփը վերացնում է նավթի և գազի արդյունահանման սահմանափակումներն Ալյասկայում

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը վերջնականապես չեղարկել է իր նախորդի՝ Ջո Բայդենի ժամանակ գործող՝ Ալյասկայում նավթի և գազի արդյունահանման սահմանափակումները: Այդ մասին հայտնել է ԱՄՆ ներքին գործերի նախարար Դուգլաս Բերգամը, փոխանցում է Reuters-ը։

«2024 թվականի կանոնակարգերը չեղյալ համարելով՝ մենք հետևում ենք նախագահ Թրամփի ուղեգծին՝ բացահայտելու Ալյասկայի էներգետիկ ներուժը, ստեղծելու աշխատատեղեր Ալյասկայի հյուսիսային հատվածի բնակիչների համար և ամրապնդելու Ամերիկայի վառելիքային անվտանգությունը»,- ասել է Բերգամը։

Բայդենի օրոք սահմանված վերջին սահմանափակումները վերաբերում էին նահանգի հյուսիսային մասում գտնվող 4,3 միլիոն հեկտար դաշնային հողերի վարձակալության արգելքին, որոնք Ալյասկայի ազգային նավթային պահուստի մաս են կազմում։

Ըստ Reuters-ի՝ Թրամփի որոշումը կարևոր քայլ էր նրա էներգետիկ քաղաքականության իրականացման գործում, որն ուղղված է ԱՄՆ-ում արդյունահանման ընդլայնմանը:

Դեռևս հունվարին Թրամփը հայտարարել էր, որ իր վարչակազմը կրկին կթույլատրի նավթի և գազի արդյունահանումը նահանգի պահպանվող հողերում և կվերացնի Բայդենի օրոք սահմանված սահմանափակումները:

Reuters-ը հաղորդել է, որ դրանց վերացումը ողջունել է «Արկտիկական ինուիտների ձայն»՝ բնիկ ամերիկացիների խումբը, ընդգծելով, որ հանքավայրերի մշակումը կապահովի հարկային եկամուտների զգալի հոսք Ալյասկայի հյուսիսային շրջաններ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում