ՄՄարիամ Մխիթարյան

ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

ԱՄՆ-ն ծրագրում է ռազմաբազա կառուցել Գազայի մոտ. Bloomberg

Bloomberg-ի տվյալով՝ ԱՄՆ ռազմածովային ուժերը քննարկում են Գազայի հատվածի մոտ ռազմաբազա կառուցելու հնարավորությունը, որը կարող է տեղավորել մոտավորապես 10 հազար զինվորականի։ Նրանք մի շարք ընկերություններից նախահաշիվ են խնդրել Գազայի հատվածից ոչ հեռու «մոտ 10 հազար քմ տարածքում ժամանակավոր ինքնավար ռազմաբազա կառուցելու համար, որը կարող է 12 ամիս ժամկետով սպասարկել 10 հազար ծառայողի»: Կապալառուներից պահանջվում է բազան հանձնել լրիվ պատրաստ վիճակում՝ ապահովելով էլեկտրաէներգիայով, սննդով, ջրամատակարարմամբ, ինչպես նաև կապով:

Ամերիկյան վարչակազմի անանուն պաշտոնյան գործակալությանը հայտնել է, որ ԱՄՆ-ի զինվորականների խնդրանքը քայլ է՝ ուղղված կայունացման միջազգային ուժերի համար բազայի ստեղծմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում