Գյումրիում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Գյումրիում հացի արտադրամասի գործունեություն է կասեցվել

Սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի ղեկավարի որոշմամբ` կասեցվել է անհատ ձեռնարկատեր Լևոն Զաքարյանին պատկանող հացի արտադրամասի արտադրական գործունեությունը (Շիրակի մարզ, ք. Գյումրի):

 

Հիմքը՝ ՍԱՏՄ Շիրակի մարզային կենտրոնի տեսուչների արձանագրությունն է առ այն, որ այս արտադրամասում իրականացված ստուգման արդյունքում հայտնաբերվել են օրենսդրությամբ սահմանված սանիտարահիգիենիկ նորմերի խախտումներ, մասնավորապես՝

  • արտադրական շինությունների կառուցվածքը չի բացառել պարենային հումքի և սննդամթերքի, աղտոտված և մաքուր գույքի հանդիպական կամ խաչաձևվող հոսքերը,

  • չեն եղել մեխանիկական օդափոխության միջոցներ,

  • փայտե հատակի և մրոտ պատերի ոչ նորոգ վիճակում լինելը խոչընդոտել է դրանք հեշտությամբ ախտահանելը,

  • առաստաղի ոչ նորոգ լինելու պատճառով՝ առկա է եղել մասնիկների թափվելու վտանգ,

  • բացվող պատուհանները չեն ունեցել միջատապաշտպան ցանցեր,

  • որոշ դռներ պատրաստված չեն եղել չներծծվող նյութերից,

  • սննդի կառույցը չի ունեցել անձնակազմի համար նախատեսված հանդերձարան,

  • սննդամթերքի հետ անմիջական շփման մեջ գտնվող պարագաները պատշաճ ախտահանված չեն եղել:

Խախտումները վերացնելու համար սահմանվել է վերջնաժամկետ:

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©