ԿԿարմեն Ղուկասյան

Կեսգիշերին Այրում կայարանում դեսպան Իմանբաևի հետ դիմավորեցինք ղազախական ցորենով բեռնված գնացքը. ՏԿԵ նախարար

Կեսգիշերին Այրում կայարանում դեսպան Իմանբաևի հետ դիմավորեցինք ղազախական ցորենով բեռնված գնացքը. ՏԿԵ նախարար

ՀՀ ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը գրառում է արել Ֆեյսբուքի իր էջում՝ հայտնելով, որ կեսգիշերին Տավուշի մարզի Այրում կայարանում Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ դիմավորել են ղազախական ցորենով բեռնված գնացքը, որը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

«Գնացքը տեղափոխել է շուրջ 1000 տոննա ցորեն»,- գրել է Խուդաթյանը՝ կից հրապարակելով լուսանկար:

Ավելի վաղ հայտնել էինք՝ ղազախական ցորենով բեռնված գնացքը ժամանել է Հայաստան՝ անցնելով Ղազախստանի, Ռուսաստանի, Ադրբեջանի և Վրաստանի տարածքով:

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում