ՎՎարդան Հովսեփյան

Իսրայելում ևս կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելում ևս կոչ են անում ճանաչել Հայոց ցեղասպանությունը

Իսրայելում երկու նշանավոր քաղաքական գործիչներ, հետևելով ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի օրինակին, երկրի իշխանություններին կոչ են արել ճանաչել Հայոց ցեղասպանությունը:

Իսրայելի ներքին գործերի նախկին նախարար Գիդեոն Սաարը՝ իշխանության դաշինքի մեջ մտնող «Լիկուդ» կուսակցությունից, ճանաչման կոչ է արել: «Իսրայելը ևս պետք է հստակ ճանաչի այս սարսափելի վայրագությունները»,- նշել է Սաարը՝ օգտագործելով #genocide  հեշթեգը:   

«Կապույտ և սպիտակ» կուսակցական դաշինքի ղեկավարներից Յաիր Լապիդն էլ գրել է, որ ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման քվեարկությունն ուղղված էր պատմական արդարության ու ճշմարտության վերականգնմանը, իսկ Թուրքիային չպետք է թույլ տալ ահաբեկել աշխարհը:

«Ես կշարունակեմ Իսրայելի կողմից Հայոց ցեղասպանության ճանաչման ուղղությամբ իմ պայքարը»,- ընդգծել է Լապիդը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում