Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին

Նիկոլ Փաշինյանն ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր ընդունել է շվեյցարահայ գործարար և բարերար Վահե Գաբրաշին։

Զրուցակիցներն անդրադարձել են օրերս Գյումրիում բացված Հայ-շվեյցարական հյուրընկալության ակադեմիայի (SAAH) գործունեությանը։ 

Վարչապետ Փաշինյանը կարևորել է ակադեմիայի դերը Հայաստանի կրթական և զբոսաշրջային ոլորտների զարգացման գործում՝ նշելով, որ այն հնարավորություն է ստեղծում երիտասարդների և մասնագետների համար ստանալու միջազգային որակի մասնագիտական կրթություն՝ առանց երկիրը լքելու։

SAAH-ը հիմնվել է աշխարհի առաջատար հյուրընկալության կառավարման կրթական հաստատության՝ Լոզանի հյուրընկալության դպրոցի հետ համագործակցությամբ։

Հանդիպման ընթացքում քննարկվել են Վահե Գաբրաշի կողմից Հայաստանում իրականացվող տնտեսական ծրագրերի ընթացքին առնչվող հարցեր։ 

Վարչապետը բարձր է գնահատել ներդրումային ծրագրերի իրականացումը՝ երկրի զարգացման, նոր աշխատատեղերի ստեղծման և միջազգային բիզնես կապերի ընդլայնման համատեքստում: Նիկոլ Փաշինյանն  ընդգծել է Կառավարության պատրաստակամությունը՝ շարունակելու ակտիվ համագործակցությունը մասնավոր հատվածի ներկայացուցիչների հետ։

logo
Eurovision
qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©