Նորանոր հայտեր են լինում. վարչապետը՝ ՌԴ-ից Ադրբեջանով բեռների տեղափոխման մասին

ԱԱննա Զախարյան

Ի սկզբանե նախատեսված էր, որ Ադրբեջանի տարածքով առաջին գնացքը պետք է գար Ղազախստանից, այնուհետև պարզվել է, որ Ադրբեջանը այդպիսի հնարավորություն տվել է նաև ռուսական կողմին, ճեպազրույցում մանրամասնել է վարչապետը: Որքանով շարունակական կլինի գործընթացը և արդյոք խոսքը միայն ցորենի մասին է, Նիկոլ Փաշինյանը նշել է՝ տեղի են ունենում անսպասելի և դինամիկ զարգացումներ, այժմ պետք է պարզել հակառակ ուղղությամբ ինչպես են գործնականում ապրանքերը տեղափոխվելու: Պետության ղեկավարը արձագանքել է նաև նախագահ Ալիևի վերջին հայտարարություններին, նկատել՝ սա անիմաստ թեմա է, առավել ևս՝ օգոստոսի 8-ից հետո: Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին անդրադառնալով՝ Նիկոլ Փաշինյանը հայտարարել է՝ Հայ Առաքելական եկեղեցին այսօր կաթողիկոս չունի:

Հեղինակ՝ Աննա Զախարյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում