ԼԼիլիթ Ասատրյան

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը կտրուկ վատացել է

Այսօր՝ 2025 թվականի նոյեմբերի 6-ին, ժամը 16։00-ի սահմաններում, կտրուկ վատացել է Երևանի «Կենտրոն» քրեակատարողական հիմնարկում գտնվող Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանի առողջական վիճակը։ Այդ մասին հայտնել է Վարդան Ղուկասյանի փաստաբան Զարուհի Փոստանջյանը:

 

Փոստանջյանը հայտնում է, որ քրեակատարողական հիմնարկի անձնակազմը անմիջապես հրավիրել է շտապ բժշկական օգնություն, և Վարդան Ղուկասյանը տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն։ Նախնական տվյալներով՝ այս պահին նա գտնվում է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ-ում։ Նրա առողջական վիճակի մանրամասները ճշտվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում