3 ամիս հետո ունենք կոնկրետ զարգացումներ. Փաշինյանը՝ երկաթուղու հարցում ՌԴ ակտիվության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Ես ողջունում եմ Ռուսաստանի Դաշնության ակտիվությունը երկաթուղու հետ կապված: Այդ մասին լրագրողներին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Ուզում եմ բոլորիս հիշեցնել, որ երբ որ օգոստոսի 8-ից հետո հնչում էին այդ թվում փորձագիտական գնահատականներ, որ ՌԴ-ի համար սա նեգատիվ զարգացում է, որ ԻԻՀ-ի համար նեգատիվ զարգացում է, մենք ասում էինք՝ ոչ, այս որոշումը նպաստելու է Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների զարգացմանը և խորացմանը: 3 ամիս հետո մենք արդեն ունենք կոնկրետ զարգացումներ՝ 130 վագոն. մենք պատկերացնում ենք, չէ՞, այդ 130 վագոնը քանի բեռնատար է: Ուզում եմ ընդգծել, որ սա լիարժեք համապատասխանում է օգոստոսի 8-ից հետո զարգացումների մեր պատկերացումներին»,- նշեց վարչապետը:

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, գիշերը ռուսական ցորենով բեռնված գնացքը (15 վագոն) ժամանել է Հայաստան՝ անցնելով Ադրբեջանի և Վրաստանի տարածքով։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում