ՄՄարիամ Մխիթարյան

Թրամփը սպառնում է կրճատել Նյու Յորք քաղաքի ֆինանսավորումը

Թրամփը սպառնում է կրճատել Նյու Յորք քաղաքի ֆինանսավորումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է կրճատել Նյու Յորք քաղաքի դաշնային ֆինանսավորումը, եթե դեմոկրատ Զոհրան Մամդանին հաղթի քաղաքապետի առաջիկա ընտրությունում: Նա իր կողմնակիցներին կոչ է արել  քվեարկել անկախ թեկնածու Էնդրյու Կուոմոյի օգտին:

«Անկախ նրանից՝ ձեզ դուր է գալիս Էնդրյու Կուոմոն թե ոչ, դուք իրականում այլընտրանք չունեք: Դուք պետք է քվեարկեք նրա օգտին»,- գրել է Թրամփը Truth Social սոցիալական ցանցի էջում:

Նա ասել է, որ եթե Մամդանին, որին նա բազմիցս անվանել է կոմունիստ, հաղթի, Սպիտակ տունը, հավանաբար, դաշնային միջոցներ չի հատկացնի քաղաքին՝ օրենքով սահմանված նվազագույնից ավելին:

Քվեարկությունը տեղի կունենա նոյեմբերի 4-ին: Հարցումները ցույց են տալիս, որ Մամդանին առաջ է Կուոմոյից և հանրապետական ​​թեկնածու Կուրթիս Սլիվայից:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում