ԼԼիլիթ Ասատրյան

Ժամը 18։30-ի դրությամբ կա 30 տուժած. ՆԳՆ ՓԾ-ն՝ ավտոբուսի վթարի մասին

Ժամը 18։30-ի դրությամբ կա 30 տուժած. ՆԳՆ ՓԾ-ն՝ ավտոբուսի վթարի մասին

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ նոյեմբերի 2-ին՝ ժամը 15։05-ի սահմաններում, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

Ժամը 18։30-ի դրությամբ կա 30 տուժած․ փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան և տեղի ուժերի հետ համատեղ տուժածներին օգնել են մոտենալ շտապօգնության ավտոմեքենաներին։

Կատարվում է նախաքննություն, հանգամանքները պարզվում են։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում