ԼԼիլիթ Ասատրյան

Մեկի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության. առողջապահության նախարարությունը՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Մեկի վիճակը ծանր է, մյուսներինը` միջին ծանրության. առողջապահության նախարարությունը՝ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած վթարից տուժածների մասին

Այսօր Հաղարծին վանական համալիրի մոտակայքում տեղի ունեցած ավտոբուսի վթարի հետևանքով 18 տուժած տեղափոխվել է մարզային բժշկական կենտրոն։ Այդ մասին հայտնում են առողջապահության նախարարությունից։

 

«Այս պահին անցնում են անհրաժեշտ հետազոտությունները, ստանում համապատասխան բուժօգնություն:

 
Մեկ տուժածի առողջական վիճակը գնահատվում է ծանր, այս պահին վիրահատվում է, մյուսներինը` միջին ծանրության:
 

Ըստ անհրաժեշտության` հանրապետական շտապօգնության ծառայության միջոցով կկազմակերպվի երևանյան բուժհաստատություններ տեղափոխումը:

 

Կտրամադրենք լրացուցիչ տեղեկատվություն` ավելի ուշ»,- նշված է հաղորդագրության մեջ:

 
Հիշեցնենք՝ նոյեմբերի 2-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Հաղարծին վանական համալիրի մոտակայքում ավտոբուս է շրջվել․ կան տուժածներ։
 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարտական հաշվարկներ և ՆԳՆ ոստիկանության պարեկային ծառայության կարգախմբեր։

 

Նախնական տվյալներով՝ կա 18 տուժած։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում