ԼԼիլիթ Ասատրյան

Հայաստանի ազգային սեյսմիկ ցանցը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին

Հայաստանի ազգային սեյսմիկ ցանցը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի հարթակին

ՆԳՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցը միացել է Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի (FDSN) հարթակին՝ ստանալով լիիրավ անդամի կարգավիճակ և ընդգրկվելով պաշտոնական ցուցակում։ Այն հանդես է գալիս 6 սեյսմիկ կայաններով՝ Հայաստանի ազգային սեյսմիկ ցանց անվանումով։ Այդ մասին հայտնում են ՀՀ ներքին գործերի նախարարությունից:

 

Հայաստանի ազգային սեյսմիկ ցանցը գրանցում և վերլուծում է տեղային, տարածաշրջանային և հեռավոր ուժեղ սեյսմիկ իրադարձությունները:

 
Վեց սեյսմիկ կայանները գրանցում են սեյսմիկ ալիքների հորիզոնական և ուղղահայաց բաղադրիչները, իրականացնում են տվյալների շարունակական փոխանցում՝ ապահովելով իրական ժամանակում սեյսմիկ դիտարկումների հասանելիություն միջազգային գիտական հարթակներում։
 

FDSN համակարգ սեյսմոլոգիական ցանցի ընդգրկումը երաշխավորում է սեյսմիկ տվյալների միջազգային ճանաչումն ու երկարաժամկետ պահպանումը։

 

Միջազգային հարթակին անդամակցությունը խթանում է Հայաստանի գլոբալ գիտական ինտեգրումը, քանի որ սեյսմիկ դիտարկումները դառնում են համաշխարհային սեյսմիկ տվյալների բազայի մաս։ Տեխնիկական և գիտական համագործակցության տեսանկյունից՝ այն հնարավորություն կտա կիրառել Թվային սեյսմոգրաֆների ցանցերի միջազգային ֆեդերացիայի մշակած չափորոշիչներն ու գործիքները, ինչպես նաև հասանելիություն ստանալ այլ երկրների սեյսմիկ տվյալների բազաներին։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում