ԱԱննա Զախարյան

Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ

Մեկ օրում հայտնաբերվել են 6 հետախուզվող, 1 անհայտ կորած. ՆԳՆ

ՆԳՆ ոստիկանությունը ներկայացրել է օպերատիվ իրավիճակը հանրապետությունում հոկտեմբերի 30-31-ը:

Բացահայտվել է 88 հանցագործություն, որոնցից 2-ը՝ նախկինում կատարված:

Մասնավորապես՝

  • 39 դեպք` տրանսպորտային միջոց վարելու իրավունքից զրկված կամ այդ իրավունքը կասեցված կամ այդ իրավունքը չունեցող անձի կողմից տրանսպորտային միջոց վարելու,
  • 7 դեպք՝ թմրանյութի հայտնաբերման,
  • 6 դեպք՝ խարդախության,
  • 5-ական դեպք՝ մարմնական վնասվածք պատճառելու, անձնական ունեցվածքի գողության,
  • 3-ական դեպք՝ ֆիզիկական ներգործության, հոգեկան ներգործունեության,
  • 2-ական դեպք՝ զենք-զինամթերքի առգրավման, ծառերը-թփերը ապօրինի հատելու, փաստաթղթեր կեղծելու։
  • Բացահայտվել է նաև ավտոմեքենայի գողության, ապօրինի ձեռնարկատիրական գործունեության, գույքը ոչնչացնելու կամ վնասելու, խուլիգանության, սպանության նախապատրաստման, սառը զենք կրելու և այլ դեպքեր։
  • Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է՝
  • 2 դեպք՝ անձնական ունեցվածքի գողության։

Հայտնաբերվել է 6 հետախուզվող, կամավոր ներկայացել է 2-ը։

Հայտնաբերվել է 1 անհայտ կորած։

Գրանցվել է զենք-զինամթերքը կամավոր հանձնելու 7 դեպք։

ՃՏՊ վիճակագրություն

Անցած 1 օրում գրանցվել է 17 ավտովթար․ 19 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում