Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու. Արսեն Թորոսյան

ԼԼուսինե Մուրադյան

Հայաստանում քաղբանտարկյալներ չկան և երբեք չեն լինելու, բայց Հայաստանում կա օրենքի գերակայություն և օրենքի գերիշխանություն: Այդ մասին խորհրդարանական ճեպազույցի ժամանակ ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ, ԱՍՀ նախարար Արսեն Թորոսյանը՝ անդրադառնալով հարցին, թե Հայաստանում կա՞ն բանտարկյալներ:

«Ժողովրդավարական երկրների կարևորագույն կոմպոնենտներից մեկը հենց օրենքի գերակայությունն է, որ օրենքի առջև բոլորը պետք է լինեն հավասար՝ անկախ քաղաքական հայացքներից:

Եթե խոսքը հանցագործության համար մեղադրվող ընդդիմադիրների բանտարկության, կալանավորման կամ դատապարտման մասին է, բազմաթիվ են դեպքերը, որոնք վերաբերում են գործող պաշտոնյաներին, որոնք և՛ բանտարկվել են, և՛ կալանավորվել են, և՛ դատապարտվել են, և՛ արդեն ազատվել են: Ընտրողական արդարադատությանը վաղուց Հայաստանում վերջ է դրվել»,- ասաց նա:

Հարցին, թե Հայաստանում կարո՞ղ են հայտարարության համար մարդ կալանավորել, Թորոսյանն արձագանքեց՝ Հայաստանում ոչ մի հայտարարության համար ոչ ոքի չեն կալանավորում, կան քրեական հոդվածներ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում