ԼԼիլիթ Ասատրյան

Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրն է. մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացու համար պետբյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ

Գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրն է. մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացու համար պետբյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ

Մեզանում ամենահաճախ հանդիպող ախտորոշումներից մեկի` գլխուղեղի կաթվածի դեմ պայքարի օրն է: Այդ մասին ասված է առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի Ֆեյսբուքի էջում:

 

«Ցավոք, այս հիվանդության պատճառով մահացությունը և հաշմանդամությունը անխուսափելի են, եթե ճիշտ ժամանակին չտրամադրվի անհրաժեշտ բուժօգնությունը: Այդ պատճառով մենք ամեն տարի ընդլայնում ենք անհրաժեշտ ծառայությունները պետական պատվերի շրջանակում:

 

Ծրագրի ներդրումից մինչև այս տարվա սեպտեմբեր 4113 քաղաքացի օգտվել է ծրագրից, որի համար պետական բյուջեից հատկացվել է 8.6 մլրդ դրամ:

 

Սիրելի´ քաղաքացիներ,

 

կաթվածների 80%-ը հնարավոր է կանխել` ազդելով կառավարելի ռիսկի գործոնների վրա` զարկերակային գերճնշում, մարմնի զանգվածի բարձր ինդեքս, արյան մեջ գլյուկոզի և խոլեսթերինի բարձր մակարդակ, նախասրտերի շողացող առիթմիա, ծխել, ոչ ճիշտ սննդակարգ և ցածր ֆիզիկական ակտիվություն:

 

Երևանյան 4 բժշկական կենտրոններից բացի, ծրագիրը գործում է նաև Գյումրիի և Վանաձորի ԲԿ-ներում, հաջորդը` Գորիսն է:

 

Հետևողական լինենք մեր և մեր հարազատների կենսակերպի հանդեպ և, ճանաչելով ախտանշանները, արագ արձագանքենք»,- գրել է նա:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում