ՎՎարդան Հովսեփյան

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին

Հակոբ Արշակյանի գլխավորած պատվիրակությունը մասնակցում է «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին

Կատարի տրանսպորտի և կապի  նախարարի հրավերով Հայաստանի բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը և նրա գլխավորած պատվիրակությունը հոկտեմբերի 29-ից նոյեմբերի 1-ը Դոհայում մասնակցում են «Անվտանգ խելացի քաղաքներ» համաժողովին։  

Մերձավոր Արևելքի կարևորագույն այս միջոցառմանը մասնակցում են 21 երկրների նախարարներ ու բարձրաստիճան պաշտոնյաներ։

Նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է ցուցահանդեսի բացման արարողությանը, որին ներկա են եղել նաև Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեն, Մյունխենի անվտանգության համաժողովի նախագահ Վոլֆգանգ Իշինգերը, մի շարք երկրների  արտաքին գործերի, տեղեկատվության, հաղորդակցության և տեխնոլոգիաների ոլորտների ղեկավարներ:

Հանդիսավոր պայմաններում բացվել է նաև հայկական տաղավարը, որտեղ նախարարը  hյուրընկալել է Կատարի Էմիր Շեյխ Թամիմ բին Համադ ալ֊ Թանիին և Ռուանդայի նախագահ Փոլ Կագամեին։ Հակոբ Արշակյանը բարձրաստիճան հյուրերին ներկայացրել  է հայկական տաղավարը և նվիրել հայկական արտադրության «Volterman» խելացի դրամապանակներ, որից հետո շրջել է ցուցահանդեսի տաղավարներով։

Համաժողովի շրջանակներում նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է նաև Մյունխենյան անվտանգության համաժողովին (MSC) և Կիբերանվտանգության թեմայով կլոր սեղան-քննարկմանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում