Իմ և Աստծո խոսակցության մեջ պարտադիր չէ, որ ինչ-որ մեկը վեղար հագնի, բիզնեսներ ունենա. ԱԺ նախագահ
Ազգային ժողովի նախագահն անընդունելի է համարում պրակտիկան, երբ քրեական գործերով անցնողը սկսում է քաղաքականությամբ զբաղվել, իսկ դատապարտվելու դեպքում՝ որակվում քաղբանտարկյալ:
Լրագրողների հետ ճեպազրույցում Ալեն Սիմոնյանն այսօր անդրադարձել է հարցին, թե ինչու Մասիսի համայնքապետի գործով վճիռը կայացվեց միջադեպից միայն 7 տարի անց:
Հիշեցնենք՝ Դավիթ Համբարձումյանը Նիկոլ Փաշինյանին անվստահություն հայտնելու նախաձեռնությամբ «Պատիվ ունեմի» վարչապետի թեկնածուն է: Սիմոնյանի խոսքով՝ Համբարձումյանը քաղաքական առումով որևէ մեկին հետաքրքիր չէ:
Հեղինակ՝ Մերի Խաչատրյան













