ՎՎարդուհի Հարությունյան

Ռուսաստանն արդեն կայուն իմունիտետ ունի արևմտյան պատժամիջոցների նկատմամբ. Զախարովա

Ռուսաստանն արդեն կայուն իմունիտետ ունի արևմտյան պատժամիջոցների նկատմամբ. Զախարովա

Ռուսաստանը հակաարդյունավետ է համարում ռուսական նավթային ընկերությունների նկատմամբ ամերիկյան պատժամիջոցները` հայտարարել է երկրի արտգործնախարարության խոսնակը:

Մարիա Զախարովայի խոսքով՝ Ռուսաստանն արդեն կայուն իմունիտետ ունի արևմտյան երկրների սահմանափակումների նկատմամբ: Նա հավելել է՝ սահմանափակումների միջոցով Մոսկվային ինչ-որ գործողությունների մղելու՝ ԱՄՆ նախկին վարչակազմի փորձերը ևս տապալվել են, իսկ արդյունքում տուժել է համաշխարհային տնտեսության կայունությունը:

Զախարովան նաև ընդգծել է՝ Ռուսաստանը պատրաստ է ԱՄՆ-ի հետ շփումների արտաքին քաղաքական գերատեսչությունների մակարդակով և ոչ մի խոչընդոտ չի տեսնում ռուս-ուկրաինական հակամարտության լուծման ուղղությամբ երկու նախագահների նախաձեռնած գործընթացը շարունակելու համար: 

Անդրադառնալով Եվրամիության պատժամիջոցներին՝ Զախարովան նշել է, որ դրանց ընդլայնման հնարավորություններն արդեն սպառվել են, իսկ սահմանափակումները վնաս են հասցնում հենց Եվրոպական միությանը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում