Վարչապետը ներկա է եղել «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը

ՎՎարդան Հովսեփյան

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում ներկա է եղել բարձր տեխնոլոգիաների ոլորտում գործող «Զայլինքս Արմենիա» ընկերության բացման արարողությանը: Ընկերությունը զբաղվում է նորարարական և ինժեներական լուծումների մշակմամբ՝ տեխնոլոգիաների, թվային հեռուստատեսության, արդյունաբերության և այլ ոլորտների համար:

«Զայլինքս Արմենիա»-ի երևանյան մասնաճյուղում այժմ աշխատում է 20 մարդ, մինչև տարեվերջ նախատեսվում է աշխատատեղերի թիվը հասցնել 50-ի, իսկ 3 տարի անց՝ 200-ի: «Զայլինքս Արմենիա»-ն համագործակցություն է սկսել նաև հայաստանյան բուհերի հետ՝ համատեղ հետազոտական ծրագրեր մշակելու նպատակով:

Բացման արարողությունից հետո վարչապետը շրջայց է կատարել ընկերությունում և ծանոթացել աշխատանքային պայմաններին և գործունեությանը:

«Զայլինքս» ընկերությունը տարբեր երկրների մասնաճյուղերում ունի մոտ 5 հազար աշխատակից և հաճախորդներ՝ աշխարհի ավելի քան 60 երկրներում: 2019 թ. ընթացքում «Զայլինքսն» արդեն իսկ ստացել է 3.06 միլիարդ դոլարի եկամուտ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում