ՄՄարիամ Մխիթարյան

Արաղչին ԱՄՆ-ին կոչ է արել հրաժարվել Իրանի հետ բանակցություններում ուռճացված պահանջներից

Արաղչին ԱՄՆ-ին  կոչ է արել հրաժարվել Իրանի հետ բանակցություններում ուռճացված պահանջներից

Իրանը չի վերսկսի բանակցություններն ԱՄՆ-ի հետ իրանական միջուկային ծրագրի ճգնաժամի կարգավորման հարցով, քանի դեռ Վաշինգտոնը չի հրաժարվել ուռճացված պահանջներից: Այդ մասին հայտարարել Է Իսլամական Հանրապետության ԱԳ նախարար Աբբաս Արաղչին։

Հոկտեմբերի 20-ին Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Էսմայիլ Բաղաեին հայտնել էր, որ Թեհրանը շարունակում է Վաշինգտոնի հետ հաղորդագրություններ փոխանակել միջնորդների միջոցով, սակայն վաղաժամ է դրանք բանակցություններ անվանելը:

Սեպտեմբերի 23-ին Իրանի առաջնորդ Ալի Խամենեին հայտարարել էր, որ ԱՄՆ-ի հետ բանակցությունները չեն ծառայում Իսլամական Հանրապետության ազգային շահերին, քանի որ բանակցությունները, որոնք ԱՄՆ-ն ցանկանում է և որոնց մասին խոսում է, «թելադրանք է, այլ ոչ թե երկխոսություն»:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում