Կտրիճ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինությունները. Ալեքսանյանը՝ քահանային կարգալույծ անելու մասին

ԼԼուսինե Մուրադյան

Հակաեկեղեցական շարժման առաջնորդ Կտրիճ Ներսիսյանը շարունակում է իր ապօրինություններն ու անօրինականությունները Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցում: Այսօր նա կարգալույծ է հռչակել մի քահանայի, ում մեղքն ընդամենը այն էր, որ ՀՀ վարչապետի տիկնոջն ընդունել է եկեղեցում: Այդ մասին Ազգային ժողովի՝ հոկտեմբերի 21-ի նիստին ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով Մայր Աթոռի որոշմանը, համաձայն որի՝ Տ․ Արամ քահանա Ասատրյանը կարգալույծ է արվել:

«Կտրիճն ասում է ՀՀ քաղաքացիներին, որ, այո՛, ինքը քրիստոնյա չէ, այո՛, ինքը ՀԱԵ ներսում՝ Մայր Աթոռում՝ Մայր Աթոռի վարչական տարածքում, «Հայաստան» դաշինքի լոգոյով ատրուշաններ է կառուցել: Սա ատրուշան է, որ Կտրիճը կառուցում է, ու ցանկացած քահանա, որ այդ ատրուշանի առաջ չի երկրպագում, որն իր սգակիր մորը Քոչարյանի միտինգներին չի տանում, այդ քահանային սպասվում է մի բան՝ կարգալուծություն»,- ասաց նա:

Ավելի վաղ Մայր Աթոռը հաղորդագրություն էր տարածել, ըստ որի՝ կարգալույծ է հռչակվել Տ․ Արամ քահանա Ասատրյանը: Հաղորդագրության մեջ նշվում է, որ նրան կարգալույծ հռչակելու համար հիմք է ծառայել Արագածոտնի թեմի առաջնորդի զեկուցագիրը և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Պարգևների շնորհման և կարգապահական հարցերի հանձնախմբի եզրակացությունը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում