Սերժաքոչարյանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը. Վահագն Ալեքսանյան

ԿԿարմեն Ղուկասյան

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք, Գյումրու քաղաքապետ Վարդան Ղուկասյանը կալանավորվեց 2 ամսով:

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը, անդրադառնալով «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի ելույթին, հարցրեց՝ ինչ ժողովրդի քվեի մասին է նա խոսում:

«Ժողովրդի քվեն Գյումրիում բաշխվել է հետևյալ կերպ՝ ժողովուրդը երկու անգամ ավելի շատ ձայն տվել է «Քաղաքացիական պայմանագրին», դուք էլի մկան ծակ էիք մտել, ձեր անունով առաջադրված չէիք, որովհետև գիտեիք, որ մարդիկ նողկում են ձեր քաղաքական ուժից, պարո՛ն Մինասյան: 

«Պատիվ ունեմ»-ը գնացել էր, Մարտուն Գրիգորյանի դեմքով գնաց ժողովրդին խաբեց, սուտ ասեց, կանգնեց ասեց ՔՊ-ն Վարդանիկի միջոցով ուզում է քաղաքը տանի, մարդկանցից ձայները հավաքեց, ձայները ծախեց Վարդանիկին ուղիղ իմաստով: Գյումրու ու Սերժ Սարգսյանի միջև ընտրեց Սերժ Սարգսյանին: Սերժի ասելով՝ ընտրեց Վարդանիկին: 

Դրանից հետո սերժաքոչարյանական խաչասերման արդյունքում ծնունդ տեղի ունեցավ, ծնվեց քաղաքապետ Վարդանիկը, ու բնական է, որ ձեր խաչասերման արդյունքում ծնվածը պետք է կոռուպցիոներ լինի, ժողովուրդ ջան: Չի կարող կոռուպցիոներ, լափակեր չլինել, չի կարող լափից կտրված չլինի:

Ժողովուրդ ջան, ձեր քաղաքական թիմերը կաշառակերության տեսանկյունից նարկոման են: Կաշառքը ձեր քաղաքական թիմերի նարկոտիկն է»,- հայտարարեց պատգամավորը:

Դիմելով «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանին՝ ասաց՝ նրանց երկու քաղաքական թիմերին մի փոքր իշխանություն էր տրված Գյումրիում, սակայն միանգամից «վերադարձ կատարվեց նրանց սիրած գործին»: 

«Հիմա եկել, ասում եք՝ մեզ պետության իշխանություն տվեք: Որ գաք, ինչ անեք: Նորմալ մարդը ձեզ հավաբուն չի վստահի, որ կառավարեք»,- ասաց Ալեքսանյանը:

Հիշեցնենք՝ «Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության» նախագիծը ԱԺ օրակարգ չընդգրկվեց:

«Ազգային ճգնաժամի և կառավարման ձախողման մասին հայտարարության» նախագիծը 8-րդ գումարման 10-րդ նստաշրջանի օրակարգում ընդգրկելու մասին հարցը խորհրդարանում ներկայացնում էր Հայկ Մամիջանյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում