ԱԱրամ Մարանդյան

Քարով բեռնված «ԶԻԼ»-ը հայտնվել է ծառերի արանքում. բեռնատարի թափքը պոկվել է

Քարով բեռնված «ԶԻԼ»-ը հայտնվել է ծառերի արանքում. բեռնատարի թափքը պոկվել է

Հոկտեմբերի 15-ին՝ ժամը 20։05-ին, Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին տեղի է ունեցել ՃՏՊ: Այս մասին հայտնում է ՆԳՆ փրկարար ծառայությունը:

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ:

Պարզվել է, որ Երևան-Սևան ավտոճանապարհի 33-րդ կմ-ին «ZIL» մակնիշի բեռնատարը (բեռնված քարով) դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվելով ծառերի արանքում՝ կոտրել դրանցից մեկը։ Բեռնատարի թափքը պոկվել է, քարերը թափվել են, առկա է գազի արտահոսք. տուժածներ չկան:

Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենան, փակել գազի բալոնի փականը և մասնատել կոտրված ծառը:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում