Ալիևն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահին

ԴԴիանա Գասպարյան

Ադրբեջանի նախագահն ընդունել է ԵԱՀԿ գործող նախագահ, Ֆինլանդիայի արտաքին գործերի նախարար Էլինա Վալտոնենի գլխավորած պատվիրակությանը, որն ավելի վաղ այցելել էր Երևան և Թբիլիսի։

Վալտոնենը հանդիպել է նաև Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ: Քննարկվել են Ադրբեջանի և Ֆինլանդիայի հարաբերությունները, ԵԱՀԿ-ում Հելսինկիի նախագահության առաջնահերթությունները, Բաքվի և ԵԱՀԿ-ի գործակցության հեռանկարը:

Անդրադարձ է եղել Հարավային Կովկասում զարգացումներին, մասնավորապես՝ Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ Նահանգների ղեկավարների մասնակցությամբ օգոստոսի 8-ի վաշինգտոնյան գագաթնաժողովին և Հայաստան-Ադրբեջան խաղաղության համաձայնագրի ստորագրման ուղղությամբ հետագա քայլերին: Ըստ ադրբեջանական հաղորդագրության՝ կողմերն ընդգծել են «Թրամփի ուղու» կարևորությունը, ինչպես նաև ողջունել ԵԱՀԿ Մինսկի խումբը լուծարելու որոշումը:

Մանրամասները՝ տեսաշարում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում