ԿԿարմեն Ղուկասյան

Հայ շախմատիստների արդյունքները շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության 7-րդ խաղափուլից հետո

Հայ շախմատիստների արդյունքները շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնության 7-րդ խաղափուլից հետո

Ավարտվել է շախմատի աշխարհի 14-18 տարեկան պատանիների և աղջիկների առաջնության 7-րդ խաղափուլը: Այս մասին հայտնում է Հայաստանի շախմատի ֆեդերացիան:

 

Մինչև 14 տարեկան պատանիների խմբում Մանվել Առաքելյանը 7 հնարավորից ունի 6 միավոր և գտնվում է երկրորդ հորիզոնականում: Նույն տարիքային խմբում Տիգրան Համբարձումյանը ունի 4.5 միավոր, իսկ Տիգրան Սողոմոնյանը՝ 4 միավոր:
 

 

Մինչև 16 տարեկան աղջիկների խմբում Անահիտ Մկրտչյանը ունի 5 միավոր, իսկ Անի Ավետիսյանը՝ 4.5 միավոր:

 

Մինչև 18 տարեկան պատանիների խմբում Վահե Սուքիասյանը, Ռոբերտ Փիլիպոսյանը և Ռուդոլֆ Փաշիկյանն ունեն 4.5 միավոր։

 

Մինչև 16 տարեկան պատանիների խմբում Վաչե Հովակիմյանը ունի 4.5 միավոր:

 

Մինչև 18 տարեկան աղջիկների խմբում Նվարդ Հայրապետյանը ունի 4 միավոր:

 

Մինչև 14 տարեկան աղջիկների խմբում Գաբրիելա Հարությունյանը ունի 4 միավոր:

 

Առաջնության ավարտին մնացել է 4 խաղափուլ:

 

8-րդ խաղափուլը կմեկնարկի հոկտեմբերի 12-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում