ՎՎարդուհի Հարությունյան

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում․ Հասանով

Խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում․ Հասանով

Անկարայում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների հանդիպումը, որի ավարտին եռակողմ արձանագրություն է ստորագրվել։ Նշվում է, որ պաշտոնյաներն ընդգծել են պաշտպանական գործակցության կարևոր դերը տարածաշրջանում խաղաղության, կայունության և անվտանգության ապահովման գործում։

Հանդիպման շրջանակում անդրադարձ է եղել Հարավային Կովկասում վերջին զարգացումներին:  Ադրբեջանի պաշտպանության նախարարը հայտարարել է, որ օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագրի նախաստորագրումը կարևոր քայլ է ավելի քան 30 տարի տևած հակամարտության կարգավորման ուղղությամբ։ Զաքիր Հասանովի խոսքով՝ այս պատմական իրադարձությունը նոր հնարավորություններ է բացել Հարավային Կովկասում և դրանից դուրս գործակցության համար:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում