Ես էլ կդիմեմ Դատախազություն, կպահանջեմ, որ հրապարակվեն փաստերը. վարչապետը՝ Արծվիկ Մինասյանի հայտարարության մասին

ԼԼիլիթ Ասատրյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմելու է Դատախազություն՝ պահանջելով, որ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արծվիկ Մինասյանը փաստեր հրապարակի իր այն հայտարարության առնչությամբ, ըստ որի՝ Փաշինյանը պետական դավաճան է:

«Մարդը 18 էջանոց փաստեր ունենա, ուղարկի Դատախազությանը ու չհրապարակի՞ հանրության համար, պետք է հանրությանը ներկայացնել: Թող հրապարակեն, ՔՕ-ում սուտ մատնության մասին էլ հոդված կա: Ես էլ կդիմեմ ուրեմն Դատախազություն, կպահանջեմ, որ հրապարակվեն այդ փաստերը: Փաստերը չհիմնավորվեցին, բա ի՞նչ պետք է անենք. սուտ մատնության համար դատվի՞, ինչո՞ւ չէ»,- ԱԺ-ում ասաց Նիկոլ Փաշինյանը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում