Հոկտեմբեր 1-ը՝ 60 երկվայրկեանի մէջ. արևմտահայերէն լուրեր

ՄՄարո Թարվերդյան

Հայաստանի և Չինաստանի միջև բարեկամութիւնը ռազմավարական գործընկերութեամբ որակապէս նոր մակարդակ թևակոխած է. Փաշինեան:

Եւրամիութեան հետ վիզաներու ազատականացման բանակցութիւնները արագ ընթացքի մէջ են. վարչապետ:

Նոր կորիզային ռեաքթորի թեմայով երկխօսութիւն ունինք հինգ երկրի հետ. վարչապետ:

Թուրքիոյ Անվտանգութեան խորհրդին մէջ  քննարկուած է Հայաստանի հետ յարաբերութիւնը:

Ատրպէյճանը և Իտալիան իրական ռազմավարական գործընկերներ են. Ալիև:

Ուքրանիան և Ռուսաստանը կրկին փոխադարձ հարուածներ հասցուցած են:

ՀԱՄԱՍ երեք կամ չորս օր ունի Կազայի առաջարկին արձագանգելու համար. Թրամփ:

Հռոմի Պապը քննադատած է Ամերիկայի մէջ  ներգաղթեալներուն նկատմամբ «անմարդկային» վերաբերմունքը:

Ամերիկայի մէջ պաշտօնապէս շաթտաուն յայտարարուած  է. Քոնկրեսը չի կրցաւ համաձայնեցնել տարուան պիւտճէն:

Հզօր երկրաշարժ՝ Ֆիլիփիններու մէջ. տասնեակ զոհեր և փլուզումներ կան:

Անի Զէյթունցեան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում