Կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ ՀՀ-ն ու ԱՄՆ-ն ձեռք կբերեն համաձայնություն. վարչապետը՝ TRIPP-ի մասին

ԼԼիլիթ Ասատրյան

Նախ արձանագրենք, որ Թրամփի ուղին (TRIPP) քննարկվում է ՀՀ-ԱՄՆ երկկողմ ձևաչափով: Կարող է ներգրավվել ցանկացած երրորդ կողմ, որի շուրջ Հայաստանն ու Միացյալ Նահանգները ձեռք կբերեն համաձայնություն: Այդ մասին Ստրասբուրգում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«ԵՄ-ն մեզ համար վստահելի գործընկեր է, իհարկե, մենք շահագրգռված ենք, որ վստահելի ավելի ու ավելի շատ գործընկերներ ներգրավվեն, բայց զուտ կոռեկտության առումով ֆիքսվել է, որ Հայաստանն ու ԱՄՆ-ն են թեման քննարկում, և երրորդ կողմերը կարող են ներգրավվել երկու կողմերի համաձայնության դեպքում»,- նշեց Փաշինյանը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (Trump Route for International Peace and Prosperity - TRIPP) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։  

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում