ԴԴիանա Գասպարյան

Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը. թմրանյութ իրացնողը կալանավորվել է

Լոռու քրեական ոստիկանների բացահայտումը. թմրանյութ իրացնողը կալանավորվել է

ՆԳՆ ոստիկանությունից տեղեկացնում են, որ սեպտեմբերի 12-ին Քրեական ոստիկանության Լոռու մարզային վարչության ծառայողները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որ Վանաձորի բնակիչ 32-ամյա տղամարդը, «Միցուբիշի» մակնիշի ավտոմեքենայով ընկերոջ հետ գնում է համաքաղաքացու տուն` թմրանյութ ձեռք բերելու:

 

«Հետագա միջոցառումների արդյունքում ժամը 10:50-ին քրեական ոստիկանները ձերբակալել ու, մեքենայով հանդերձ, վարչություն են տեղափոխել ընկերներին:

 

42-ամյա ուղևորի խուզարկությամբ հայտնաբերվել են ներարկիչներ, տարբեր գրառումներով ապակե հինգ սրվակ և կիսով լցված ներարկիչ, որում, ըստ նրա՝ մեթադոն է:
 
Հայտնաբերվածն ու ձերբակալվածները ներկայացվել են Լոռու մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվել է քրեական վարույթ:

 

Հետագա գործողություններով պարզվել է, որ 42-ամյա ուղևորը ձերբակալվելուց րոպեներ առաջ մեթադոնը գնել է Վանաձորի բնակիչ 52-ամյա տղամարդուց:
 
Պարզվել է նաև, որ նույն օրը` ժամը 10:30-ին, նախապես պայմանավորվելուց հետո, երկու ընկերները ավտոմեքենայով նախ այցելել են Վանաձորի Նարեկացու փողոցի 33-ամյա մի բնակչի, որը նրանց տվել է 7 հազար դրամ` իրեն մեթադոն բերելու համար, սակայն հանցագործությունն ավարտին չի հասել ոստիկանների միջամտության պատճառով:

 

Հայտնաբերվել ու ձերբակալվել է նաև 33-ամյա տղամարդը, որի խուզարկությամբ հայտնաբերվել է դեղնականաչավուն զանգված և մոխրացած հետքերով ծխամորճ:

 

Թմրանյութ իրացնող 52-ամյա տղամարդը դատարանի որոշմամբ կալանավորվել ու տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ:
 
Նախաքննությամբ հանգամանքները պարզվում են»,- ասվում է հաղորդագրությունում:

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում