Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները Նյու Յորքում համագործակցության 2 հուշագիր են ստորագրել

ԱԱրամ Մարանդյան

Սեպտեմբերի 25-ին Նյու Յորքում ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել Անգոլայի ԱԳ նախարար Տետե Անտոնիոյի հետ։

Նախարարությունից հայտնում են, որ զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Անգոլայի միջև երկկողմ հարաբերությունների զարգացման հնարավորությունները, ինչը համահունչ է աֆրիկյան երկրների հետ գործընկերության զարգացման ՀՀ մոտեցումներին։ Որպես համագործակցության շոշափելի ներուժ ունեցող ոլորտներ՝ Հայաստանի և Անգոլայի նախարարներն առանձնանշել են նորարարական կրթության, գործարար կապերի և արհեստական բանականության ուղղությունները։

Երկու երկրների միջև քաղաքական երկխոսության և կրթության ոլորտում համագործակցության նպատակով Արարատ Միրզոյանը և Տետե Անտոնիոն ստորագրել են երկու փոխըմբռնման հուշագիր․

-«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության միջև՝ քաղաքական խորհրդակցությունների մեխանիզմ ներդնելու մասին»,

-«Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական դպրոցի և Անգոլայի Հանրապետության արտաքին գործերի նախարարության Դիվանագիտական ակադեմիայի միջև՝ դիվանագիտական կրթության և պատրաստման ոլորտում համագործակցության մասին»։

Հայաստանի և Անգոլայի ԱԳ նախարարները կարևորել են նաև բազմակողմ հարթակներում առավել ակտիվ փոխգործակցությունը։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում