ՄՄարո Թարվերդյան

Սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը․ ՇՄՆ հայտարարությունը

Սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը․ ՇՄՆ հայտարարությունը

Վերջերս միջազգային համաժողովներից մեկի ժամանակ պնդում էր հնչել, որ Երևան քաղաքի օդի որակը վատագույնն է Հարավային Կովկասում։ Այս կապակցությամբ Շրջակա միջավայրի նախարարությունը հայտարարություն է տարածել։

«Շնորհակալություն ենք հայտնում Երևանի օդի որակի վերաբերյալ մտահոգություններ բարձրացնելու համար։ 

Հայաստանի Հանրապետությունում օդի որակի մոնիթորինգը իրականացվում է Շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի» կողմից։ Պաշտոնական տվյալների համաձայն՝ Երևանում երբեմն արձանագրվում են թույլատրելի կոնցենտրացիաների գերազանցումներ՝ հատկապես փոշու և ազոտի երկօքսիդի մասով, սակայն դրանք չեն վկայում արտակարգ բարձր աղտոտվածության մասին։

Այս պաշտոնական չափումներից ելնելով՝ սխալ է պնդել, թե Երևանը տարածաշրջանում ունի ամենավատ օդի որակը։ Կարևոր է նշել, որ որոշ առցանց հարթակներ տարածում են տվյալներ, որոնք հիմնված չեն պաշտոնական մոնիթորինգային տվյալների վրա։ Նման տեղեկատվությունը չպետք է դիտվի որպես հավաստի կամ օգտագործվի համեմատական գնահատումների համար։

Շրջակա միջավայրի նախարարությունը կոչ է անում հանրությանը և գործընկերներին օգտվել բացառապես պաշտոնական տվյալներից»,-նշվում է նախարարության հայտարարության մեջ։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում