Իտալացի պատգամավորը գետնին է շպրտել թուրքական դրոշով շոկոլադի տուփը

ՎՎարդան Հովսեփյան

Իտալիայի խորհրդարանի պատգամավոր Անջելո Չիոկան Եվրախորհրդարանի արտահերթ նիստում դատապարտել է Սիրիայում թուրքական զինուժի «Խաղաղության ակունք» ռազմական գործողությունը:

Իտալացի պատգամավորը սկանդալային ելույթի ընթացքում, ի պատասխան Թուրքիայի ռազմական գործողությանը Սիրիայում` թուրք պատգամավորների նվիրած շոկոլադի տուփը ցուցադրաբար գետնին է շպրտել՝ միաժամանակ իր գործընկերներին կոչ անելով նույն կերպ էլ իրենք վարվեն բաժանված շոկոլադի տուփերի հետ:

«Ես «ո՛չ» եմ ասում այսպիսի Թուրքիային»,- ասել է պատգամավորը:

Չիոկան նշել է, որ թուրքական զինուժը կրակ է բացել քաղաքացիական անձանց ուղղությամբ և նշել, որ մարդասպաններից ու ահաբեկիչներին աջակցողներից նվեր չեն ընդունում: Շոկոլադի տուփի վրա պատկերված է եղել Թուրքիայի դրոշը: 

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում