ՄՄարիա Գաբրիելյան

Պապոյանը հրավիրվել է ԱՄՆ՝ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները քննարկելու

Պապոյանը հրավիրվել է ԱՄՆ՝  «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները քննարկելու

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը հրավիրվել է Միացյալ Նահանգներ ինչ–որ հարցեր, այդ թվում՝ «Թրամփի ուղի» նախագծի հետ կապված մանրամասները քննարկելու։ Այս մասին «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության համագումարից հետո ճեպազրույցի ժամանակ ասել է Պապոյանը։

Գևորգ Պապոյանն անդրադարձել է նաև հարցին, թե հայ-թուրքական սահմանի բացման դեպքում ինչ տնտեսական էֆեկտ կլինի, նշել, որ Հայաստանի ամենամեծ օգուտը լինելու է Միջերկրական ծովին հասանելիությունը:

Հիշեցնենք՝ օգոստոսի 8-ին Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ԱՄՆ նախագահը ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ստորագրել էին հռչակագիր, որը վերաբերում է միջազգային բարեկեցության և խաղաղության Թրամփի ուղուն։ Հայաստանի Հանրապետությունն աշխատելու է Ամերիկայի Միացյալ Նահանգների և փոխադարձաբար համաձայնեցված երրորդ կողմերի հետ՝ Հայաստանի Հանրապետության տարածքում «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» («Trump Route for International Peace and Prosperity» (TRIPP)) հաղորդակցության ծրագրի իրականացման շրջանակը սահմանելու նպատակով։ 

Բաժիններ

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում