Վարազդատ Կարապետյանն առաջարկում է բացառել Սևանա լճից տարեկան 170 մլն խոր. մետրից ավել ջրառը

ԳԳայանե Թամամյան

Խորհրդարանը քննարկում է «Սևանա լճի էկոհամակարգի վերականգնման, պահպանման, վերարտադրման և օգտագործման միջոցառումների տարեկան ու համալիր ծրագրերը հաստատելու մասին» օրենքում լրացումների նախագիծը: Այն ներկայացրել է Տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և բնապահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահը: Վարազդատ Կարապետյանն առաջարկում է Սևանա լճից տարեկան սահմանված 170 մլն խոր. մետր ջրառից ավել ջրառի հնարավորությունը բացառել:

«Չենք կարող Սևանա լիճը դիտարկել միայն որպես ջրի պաշար, որտեղից նեղության դեպքում հնարավորություն ունեն ավել ջրառ իրականացնել: Լճից նորմալ ջրառը 50-60 մլն խորանարդ մետր է: Կառավարությունը պետք է հստակ իմանա՝  չափը 170 մլն խոր մետր է և վերջ: Անկախ նրանից՝ գյուղատնտեսության համար տարին բարենպաստ է, թե ոչ»,- ասել է պատգամավորը: 

Կարապետյանը նաև հայտնել է, որ այս տարի, անկախ դիտվող ջրիմուռների և բակտերիաների քանակից, լիճը մոտ 5 սմ-ով ավելի բարձր է՝ անցյալ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում