ՀՀայկ Նավասարդյան

Անահիտ Ավանեսյանը և ԵՄ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Անահիտ Ավանեսյանը և ԵՄ դեսպանը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները

Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Եվրամիության պատվիրակության ղեկավար, արտակարգ և լիազոր դեսպան Վասիլիս Մարագոսին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ առողջապահության նախարարությունից:

 

Ողջունելով հյուրերին՝ Անահիտ Ավանեսյանը նշել է, որ տարբեր ուղղություններով համատեղ ծրագրեր են իրականացվում, ինչը կնպաստի առողջապահության համակարգի կարողությունների բարձրացմանը, ընթացակարգերի և մեթոդաբանությունների մշակմանը, թվային առողջապահական համակարգի զարգացմանը և այլն:

 

Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են առողջապահության ոլորտում իրականացվող բարեփոխումները, մասնավորապես` շեշտադրելով Համընդհանուր առողջապահական ապահովագրության ներդրման կարևորությունը, ինչը կնպաստի քաղաքացիների համար առողջապահական ծառայությունների հասանելիությանն ու մատչելիությանը` ապահովելով որակյալ բժշկական ծառայությունների մատուցում:

 

Ներկայացվել են նաև Եվրամիության հետ համագործակցության խորացմանն ուղղված նախաձեռնությունները, այդ թվում` վիզաների ազատականացման ուղղությամբ տարվող աշխատանքները:

 

Անդրադարձ է եղել մի շարք ծրագրային առաջարկների, մասնավորապես՝ թափոնների (այդ թվում՝ բժշկական) կառավարմանը վերաբերող:
logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում