ԱՄՆ նախագահը Մեծ Բրիտանիայում է

ԳԳոհար Սարգսյան

Մեծ Բրիտանիայի թագավոր Չարլզ 3-րդը պաշտոնական ճաշկերույթի ժամանակ իր ելույթում բարձր է գնահատել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի անձնական ներդրումն աշխարհի մի շարք հակամարտությունների լուծման գործում, նաև աջակցություն է հայտնել Ուկրաինային: Չարլզ 3-րդը նաև ընդգծել է Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների միջև սերտ կապերը: Իր հերթին, նախագահ Թրամփը շեշտել է, երկու երկրի միջև յուրահատուկ հարաբերություններ են հաստատված:

Բացի արքայական ընդունելությունից՝ Թրամփի պետական այցի օրակարգում են նաև քաղաքական քննարկումներ: Նախատեսվում է ԱՄՆ նախագահի հանդիպումը Մեծ Բրիտանիայի վարչապետի հետ: Նախքան հանդիպումը հայտարարվել է Մեծ Բրիտանիայում ամերիկյան ռեկորդային 150 միլիարդ ֆունտ ստեռլինգի ներդրումների մասին: Բրիտանիայի կառավարությունը դա անվանել է իր տեսակի մեջ ամենախոշոր առևտրային գործարքը, որի արդյունքում կստեղծվի 7600 նոր աշխատատեղ: Լոնդոնի և Վաշինգտոնի միջև ստորագրվել է նաև տեխնոլոգիական ոլորտում գործակցության համաձայնագիր՝ 31 միլիարդ ֆունտ ստեռլինգի չափով:

Մանրամասները՝ Սյուզաննա Չրաղյանի տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում