ԼԼիլիթ Ասատրյան

Հրդեհ Նորաշեն գյուղում

Հրդեհ Նորաշեն գյուղում

ՆԳՆ ՓԾ-ից հայտնում են, որ սեպտեմբերի 17-ին՝ ժամը 06։40-ին, Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն տեղեկություն է ստացվել, որ Նորաշեն գյուղում այրվում է անասնագոմ։ 

Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական  ջոկատից երկու մարտական հաշվարկ։ 

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է գյուղի 3-րդ փողոցի տներից մեկին մոտակա անասնագոմում: 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 09։26-ին, մարվել՝ 10։48-ին։ Այրվել են անասնագոմի և հացատան տանիքները, խորդանոցը (ընդհանուր մոտ 212 քմ), կուտակած 45 հակ անասնակեր և սառնարան (մոտ 9 քմ):

Հրշեջ-փրկարարները կանխել են հրդեհի տարածումը դեպի տուն։

Դիտումներ

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում