ԱԱսպրամ Սարատիկյան

Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են. ԲՏԱ նախարար

Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են. ԲՏԱ նախարար

Սեպտեմբերի 12-ին ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանն ընդունել է ԱՄՆ պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյի ավագ պաշտոնյա Բրենդան Հենրեհենի գլխավորած պատվիրակությանը։

Նախարար Հայրապետյանը, ողջունելով պատվիրակության անդամներին, բարձր է գնահատել այցի կարևորությունը՝ ընդգծելով, որ ՀՀ կառավարության համար Հայաստան–ԱՄՆ երկկողմ հարաբերությունների շարունակական զարգացումն ու ամրապնդումը ռազմավարական առաջնահերթություն են։ Նախարարը նշել է, որ այցը դիտարկվում է որպես հարաբերությունների նոր որակի հաստատման կարևոր քայլ։

Հանդիպման ընթացքում Մխիթար Հայրապետյանը վստահություն է հայտնել, որ պատվիրակության այցը մեծապես կնպաստի օգոստոսի 8-ի՝ ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև արհեստական բանականության և կիսահաղորդիչների ոլորտում նորարարական գործընկերության մասին փոխըմբռնման հուշագրով նախատեսված միջոցառումների արդյունավետ իրականացմանը։ Նախարարի խոսքով՝ այս համագործակցությունը լայն հնարավորություններ է ստեղծում Հայաստանի տնտեսության զարգացման տեսանկյունից։

Իր խոսքում Բրենդան Հենրեհենը նշել է, որ ՀՀ-ԱՄՆ փոխըմբռնման հուշագրի բովանդակությունը վկայում է այն մասին, որ տեխնոլոգիական ոլորտում առկա է երկկողմ համագործակցության մեծ ներուժ։

Հանդիպման ընթացքում քննարկվել է հարցերի լայն շրջանակ, մասնավորապես, արհեստական բանականության ուղղությամբ ներդաշնակ քաղաքականությունների  մշակման հնարավորությունները, Հայաստանի կիսահաղորդիչների էկոհամակարգում ներդրումների իրականացումը և չիպերի նախագծման, նույնականացման և թեստավորման կարողությունների զարգացումը։ Անդրադարձ է կատարվել նաև Հայաստանում ամերիկյան վերազգային ընկերությունների ներգրավվածության ընդլայնման, ներդրումների խթանման, արտահանման ընթացակարգերի պարզեցման, գիտահետազոտական (R&D) նախագծերի իրականացման, Firebird ընկերության՝ ԱԲ տվյալային կենտրոնի համար նախատեսված ենթակառուցվածքի համար արտահանման թույլտվության տրամադրման վերաբերյալ հարցերի և գործող լուծումների բարելավման շրջանակ:

Հատուկ ուշադրություն է դարձվել կիբեռանվտանգության և տիեզերական ոլորտներում համագործակցության ընդլայնմանը, ինչպես նաև տեխնոլոգիական ոլորտում Հայաստան–ԱՄՆ հարաբերությունների հետագա զարգացման հնարավոր այլ ուղղություններին։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում