Իսրայելը Գազայի հատվածում ցամաքային խոշոր գործողություն է սկսում

ԴԴիանա Գասպարյան

Իսրայելի վարչապետը հայտարարել է ցամաքային խոշոր գործողության մեկնարկի մասին և Գազա քաղաքի բնակիչներին կոչ արել հեռանալ:

Ռազմաօդային ուժերի շտաբի բունկերից Բենիամին Նեթանյահուն հայտնել է, որ վերջին օրերին ՑԱՀԱԼ-ը Գազայում ոչնչացրել է 50 բարձրահարկ շենք: Նրա խոսքով՝ դրանք օգտագործել են ՀԱՄԱՍ-ի զինյալները:
«Սա միայն սկիզբն է: Մեր ուժերը մուտք են գործում Գազա»,- նախազգուշացրել է Նեթանյահուն:

Իսրայելի պաշտպանության նախարարն էլ հայտարարել է, որ երեկ Գազային աննախադեպ հարված է հասցվել։ «Ոչնչացվել է ահաբեկչական 30 բարձրահարկ շենք, ինչպես նաև այլ թիրախներ»,- մանրամասնել է Իսրայել Կացը: Նա զգուշացրել է՝ եթե Համասը վայր չդնի զենքը և չազատի բոլոր պատանդներին, Գազան և շարժման զինյալները կոչնչացվեն։

Սիրիական լրատվամիջոցներն էլ հայտնում են, որ իսրայելական ուժերը հարվածել են Սիրիայի տարբեր բնակավայրերում գտնվող օբյեկտների: Երկրի արտաքին գործերի նախարարությունը Սիրիայի ինքնիշխանության և տարածաշրջանային կայունության «կոպիտ խախտում» է որակել իսրայելական հարվածները։

Մանրամասները՝ տեսանյութում:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում