Կրկեսի շենքը Հայաստանի Հանրապետությանը վերադարձնելու հայցով նիստը նշանակվել է սեպտեմբերի 30-ին

ԿԿարմեն Ղուկասյան

Ե՞րբ կրկեսի շենքը կբացի դռները և կսկսի կանոնավոր գործել․ սեփականատերերը դեռ հստակ ժամկետ չեն նշում, հիմնավորում են՝ շինարարությունն ավարտված է, ներքին հարդարումների փուլում են:

20 տարի ձգձգվող ներդրումների ու շինարարության համար Կառավարությունը վերջնաժամկետ էր տվել մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը, որից հետո տվել ևս կես տարի ժամանակ:

Այս տարի արդեն Պետական գույքի կառավարման կոմիտեն գույքը պետությանը վերադարձնելու դատական հայց է ներկայացրել «Երևանյան կրկես» ընկերության դեմ, որի վերահսկիչ փաթեթը՝ 76.5 տոկոսը, պատկանում է «Տաշիր կապիտալ» ընկերությանը:

Հեղինակ՝ Լիանա Խաչատուրյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում