Ուկրաինական տարածքների հարցը պետք է որոշվի հանրաքվեով. Պուտին

ԾԾաղկանուշ Միրզոյան

Ռուսաստանի նախագահը հայտարարել է, որ ուկրաինական տարածքների հարցը պետք է որոշվի հանրաքվեի արդյուքում: Վլադիմիր Պուտինի խոսքով՝ տարածքներին առնչվող համաձայնություններ կնքելու համար կան իրավաբանական և տեխնիկական խնդիրներ:

Այդ պայմանավորվածություններն, ըստ Կրեմլի ղեկավարի, պետք է հաստատվեն հանրաքվեով, իսկ դրա համար հարկավոր է Ուկրաինայում չեղարկել ռազմական դրությունը, անցկացնել նախագահի ընտրություն: Պուտինը նաև նշել է՝ Մոսկվան օրինական թիրախ կհամարի Ուկրաինայի տարածքում գտնվող ցանկացած ուժեր, հատկապես հիմա՝ ռազմական գործողությունների ընթացքում:

Միևնույն ժամանակ նա նշել է, որ կայուն խաղաղության համաձայնագրից հետո Ուկրաինայի տարածքում օտարերկրյա զորքերի տեղակայման անհրաժեշտություն չի լինի: Կրեմլի ղեկավարը հավելել է՝ պատրաստ է ուկրաինական կողմի հետ շփումների, սակայն դրա իմաստը չի տեսնում: «Առանցքային հարցերի շուրջ Կիևի հետ պայմանավորվելը գրեթե անհնար է»,- նշել է նա:

Միևնույն ժամանակ Պուտինը կարծիք է հայտնել, որ Մոսկվան լավագույն վայրն է Ուկրաինայի հետ բարձր մակարդակով հանդիպման համար: Նրա խոսքով՝ Ռուսաստանը կապահովի նման հանդիպման անվտանգությունը:

Ուկրաինական կողմը մերժել է նման հնարավորությունը` նշելով, որ յոթ երկիր պատրաստ է հյուրընկալելու Զելենսկի-Պուտին հանդիպումը: Ռուսաստանի նախագահը կրկին հայտարարել է՝ Մոսկվան դեմ է Ուկրաինայի անդամակցությանը ՆԱՏՕ-ին, սակայն դեմ չէ, որ այն դառնա Եվրամիության անդամ:

Միջազգային նորությունները՝ Սյուզաննա Չրաղյանի մեկնաբանությամբ։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում