Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին

ԳԳոհար Սարգսյան

Պաշտոնական այցով Ղրղզստանում գտնվող ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը հանդիպել է Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի հետ:

Անդրադառնալով Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հաստատման գործընթացին` Սադիր Ժապարովը ողջունել է Վաշինգտոնում տեղի ունեցած հանդիպումը և դրա արդյունքում ընդունված հռչակագիրն ու նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը:

Ալեն Սիմոնյանը Ղրղզստանի նախագահի ուշադրությունն է հրավիրել  Ադրբեջանում գտնվող գերիների և ապօրինի պահվող անձանց խնդրին` նշելով, որ այն պահանջում է հրատապ լուծում:

Զրուցակիցների քննարկումների առանցքում են եղել միջազգային կառույցներում երկու երկրների համագործակցությանը, ինչպես նաև երկկողմ օրակարգին վերաբերող տարբեր հարցեր:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում