ԼԼիլիթ Ասատրյան

Քննարկում` ուղեղային մահվան և օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման թեմայով

Քննարկում` ուղեղային մահվան և օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման թեմայով

Առողջապահության նախարարի գլխավորությամբ տեղի է ունեցել քննարկում` ուղեղային մահվան և օրգանների ու հյուսվածքների փոխպատվաստման թեմայով: 

 

Ինչպես հայտնում են ԱՆ-ից, ներկայացվել են այս ոլորտում իրականացվող աշխատանքները. մասնավորապես 2024 թվականին ամբողջությամբ վերանայվել է օրգանների և հյուսվածքների փոխպատվաստման ոլորտը կարգավորող օրենսդրական դաշտը:

 

Փոփոխությունների արդյունքում սահմանվել են կենդանի դոնորից վերցվող փոխպատվաստման ենթակա օրգանների ցանկը, ընդլայնվել են կենդանի դոնորների իրավունքները, ինչպես նաև պատրաստ են մահացած դոնորից եղջերաթաղանթ վերցնող և փոխպատվաստող մասնագիտական խմբերն, ու առկա են համապատասխան սարքավորումները:

 

Մասնագետների ներգրավմամբ քննարկվել է նաև ուղեղային մահվան ու օրենսդրական դաշտում դրա կանոնակարգման հարցը:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում