ՎՎարդան Հովսեփյան

Երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտրվի արոտավայրերի վարձակալման համար

Երկարաժամկետ ներդրումների հնարավորություն կտրվի արոտավայրերի վարձակալման համար

Ներդրումային ծրագրերի իրականացման նպատակով նախագծով առաջարկվում է պետության և համայնքների սեփականությանը պատկանող հողերի (արոտավայրերի) նկատմամբ դիտարկել երկարաժամկետ վարձակալության տրամադրումը: Միաժամանակ, վարձակալի համար սահմանել հողերի պահպանությանն ուղղված միջոցառումներն իրականացնելու և այն ըստ գործառնական նշանակության օգտագործելու պարտավորություններ: Այս մասին տեղեկացնում են ԱԺ մամուլի ծառայությունից:

Այս մասին ասել է ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Էդգար Զաքարյանը՝ ԱԺ տարածքային կառավարման, տեղական ինքնակառավարման, գյուղատնտեսության և շրջակա միջավայրի պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի՝ սեպտեմբերի 3-ին հրավիրած նիստի ժամանակ ներկայացնելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքում առաջարկվող լրացումները:

Փոխնախարարի խոսքով՝ առաջարկվող փոփոխությունները թույլ կտան ընդլայնել ներդրումային ծրագրերի իրականացմանն աջակցելու հնարավորությունները՝ հողամասերի հանրային օգտակարության բարձրացման և պետական մարմինների ու ենթակա պետական մարմինների տնօրինությանը հանձնված հողամասերի արդյունավետ կառավարման շնորհիվ:

Օրենքի նախագիծը ստացել է դրական եզրակացություն:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում