Քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը․ ՆԳ նախարարն ընդունել է ԱՄՆ դեսպանին

ԼԼիլիթ Ասատրյան

Սեպտեմբերի 2-ին ՀՀ ներքին գործերի նախարար Արփինե Սարգսյանն ընդունել է Հայաստանում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Քրիստինա Քվինին։

 

Ինչպես հայտնում են ՆԳՆ-ից, նախարար Սարգսյանը ողջունել է դեսպանին և շնորհակալություն հայտնել ոստիկանության բարեփոխումներին Միացյալ Նահանգների շարունակական աջակցության համար՝ ընդգծելով, որ այդ համագործակցության շնորհիվ արձանագրվել են տեսանելի արդյունքներ։

 

Դեսպան Քվինը, իր հերթին, շնորհակալություն է հայտնել ջերմ ընդունելության համար և նշել, որ ԱՄՆ-ն բարձր է գնահատում Հայաստանի և Միացյալ Նահանգների միջև ձևավորված ռազմավարական հարաբերությունները։ Նա ընդգծել է ՆԳ նախարարության և ԱՄՆ դեսպանատան միջև առկա արդյունավետ համագործակցությունը։

 

Կողմերը կարևորել են օգոստոսի 8-ին վաշինգտոնյան հանդիպումները, ինչը ՀՀ-ԱՄՆ ռազմավարական համագործակցության նոր ուղղությունների հիմք է դարձել։

 

Հանդիպման ընթացքում քննարկվել են համագործակցության նոր ուղղություններն ու համատեղ ծրագրերը, այդ թվում՝ Պարեկային ծառայության, Քրեական ոստիկանության, Ոստիկանության գվարդիայի և ՆԳՆ կրթահամալիրի զարգացմանն ուղղված միջոցառումները։

 

Կողմերն անդրադարձել են նաև կիբեռլաբորատորիայի ստեղծման, Ոստիկանության գվարդիայի ծառայողների վերապատրաստման ուղղությամբ ձեռնարկվելիք քայլերին։ Քննարկվել են նաև երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում