ԱԱնի Օհանյան

21-ամյա երիտասարդը ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար․ ՆԳՆ

21-ամյա երիտասարդը ձերբակալվել է հասարակական կարգը խախտելու համար․ ՆԳՆ

Օգոստոսի 24-ին՝ ժամը 20.24-ին, Համայնքային ոստիկանության Իջևանի բաժնում ստացված ահազանգի հետքերով ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Ազատամուտ գյուղի բնակիչ՝ 22-ամյա և 21-ամյա երկու եղբայր, խախտելով հասարակական կարգը, ավտոմեքենայից հայհոյանքներ են հնչեցրել 15-ամյա համագյուղացու հասցեին, ինչից հետո նրանց են միացել պատանու երկու եղբայրները, և փոխադարձ հայհոյանքներ հնչեցրել միմյանց հասցեին, նաև կողմերից մեկը քարեր էր նետել մյուս կողմի ուղղությամբ՝ խախտելով բնակավայրի անդորրը։ Այս մասին տեղեկացնում են ՆԳՆ-ից։

Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակներում մասնակիցներից 21-ամյա երիտասարդը ձերբակալվել և տեղափոխվել է ձերբակալվածների պահման վայր

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում