«Մեր երկրում արտադրողականության և արդյունավետության հետ կապված խոր խնդիրներ կան». ՀՀ վարչապետ

ԼԼիլիթ Ասատրյան

Օգոստոսի 28-ի դրությամբ Հայաստանը գտնվում է բարեկեցության պատմականորեն ամենաբարձր կետում, հունվար-հուլիսին արձանագրվել է տնտեսական ակտիվության ցուցանիշի 7 տոկոս աճ՝ կառավարության նիստում արձանագրել է վարչապետը: Փաշինյանի գնահատմամբ՝ աշխատատեղերի, միջին աշխատավարձի ցուցանիշների աճից բացի՝ բարեկեցության մասին են խոսում նաև բանկային համակարգի տվյալները. աճել են թե՛ ավանդները, թե՛ վարկերը: Գործադիրը ավելի քան 2 մլրդ դրամ է հատկացրել ենթակառուցվածքների զարգացմանն ուղղված սուբվենցիոն ծրագրերին:

Վերակառուցման և զարգացման միջազգային բանկի 1,5 մլն դոլար դրամաշնորհը կուղղվի «Նաիրիտ» գործարանի բնապահպանական վերականգնման և ռեգեներացիայի ծրագրին:

Հեղինակ՝ Նիկոլայ Ավետիսյան

logo

Official broadcaster of the Eurovision Song Contest

Eurovision

Ներբեռնեք հավելվածը

qr
App StoreGoogle Play
FacebookXInstagramYouTubeLinkedIn

©2026 1tv.am

Նախագծվել է՝ MATEMAT-ում